211652_close_icon
views-count4524 դիտում article-date 16:16 02-12-2020

Գունավոր հեղափոխությունների «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»: Գրում է [url=https://www.facebook.com/watch/live/?v=721165868604933&ref=watch_permalink]ria.ru[/url]-ն։ «Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք: Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները, միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»»,-ասել է ՌԴ նախագահը:

Նմանատիպ նյութեր