1425 դիտում
14:26 24-12-2022
Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական բյուջեի չափը Ուկրաինայի հակամարտության պայմաններում. Telegraph
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ավելացնել ռազմական բյուջեի չափը Ուկրաինայի հակամարտության ֆոնին, որպեսզի թույլ չտա պաշտպանության ոլորտում կապիտալ ներդրումների իրական մակարդակի կրճատում բարձր ինֆլյացիայի պատճառով, գրում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ ՄԲ ֆինանսների նախարարությունը համաձայնել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի՝ իրական ռազմական ծախսերի կրճատման անթույլատրելիության վերաբերյալ փաստարկներին։
Ակնկալվում է, որ ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա 2023 թվականի գարնանը՝ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն ներկայացնելիս (սկսվում է ապրիլի 1-ից): Վերլուծաբանների գնահատականներով՝ իրական ռազմական ծախսերի կրճատումից խուսափելու համար պաշտպանության նախարարության բյուջեն 2024-2025 թվականների համար պետք է ավելանա առնվազն 1,5 միլիարդ ֆունտով (1,8 միլիարդ դոլար)՝ տարեկան 48,6 միլիարդ ֆունտից (58,6 միլիարդ դոլար) մինչեւ 50,1 միլիարդ ֆունտ (60,4 միլիարդ դոլար):

Նմանատիպ նյութեր
1459 դիտում
17:11 16-11-2022
Դասեր, որ Մեծ Բրիտանիան կարող է քաղել 1990-ականների Հայաստանից. Արմեն Սարգսյանի հոդվածը The Telegraph-ում
2953 դիտում
10:01 01-12-2020
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը