211652_close_icon
views-count27320 դիտում article-date 20:51 29-11-2020

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 70-ամյա վարորդը ՎԱԶ-2102-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Մասումյանը Դաշտավան գյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Անանիա Եփրեմյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ նշված կենտրոնի բժիշկների կողմից վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր