211652_close_icon
views-count10931 դիտում article-date 14:38 29-11-2020

Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան». մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը, ամբողջ ազգային աղետը. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարեւոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը եւ ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը: Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարեւորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ: Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղերավարը, ա՛յս քաղաքական գործիչը իրավունք չունի նման բան ասելու, որովհետեւ 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաեւ ֆեյքերի եւ զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի...

Опубликовано Aram Abrahamyan Суббота, 28 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր