211652_close_icon

Վերականգնվող Ստեփանակերտը. պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են․ Արցախի ԱԻՊԾ

views-count1012 դիտում article-date 12:27 28-11-2020
Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

Նմանատիպ նյութեր