Տիխանովսկայան ծրագրում է հանդիպել Բայդենի հետ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին նա հայտարարել է [url=https://www.youtube.com/watch?v=B93QDHMDHyE]«Բելսատ»[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք Ջո Բայդենի հետ հանդիպում ենք ծրագրում, մենք արդեն ունենք նման հանդիպման հրավեր»,-ասել է Տիխանովսկայան:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան կողմից առաջիկա հանդիպման մասին հայտարարություններ դեռևս չեն եղել: