Ազերիները քարտեզը ձեռքներին հասել են մինչև Սոտք, ինչո՞ւ եք հերքում. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարդենիս-Քարվաճառ սահմանազատումը մեծ աղմուկ դարձավ։ Քարվաճառի հանձնումից հետո ադրբեջանցիները մտան Սոթքի ոսկու հանքի տարածք և բանակցեցին մեր զինվորականների հետ՝ մեր դիրքերը հետ քաշելու նպատակով։
Մեր անառիկ Քարվաճառը 44 օր պահել են զինվորականները, կամավորականները՝ մարդիկ, որոնք ոչ մի սանտիմետր չեն նահանջել, և հիմա էլ, բնական է, չեն ուզում իջնել դիրքերից։
Իսկ ադրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում։
Եվ այո՛, մտել են հանքի տարածք։
Սրա ի՞նչն եք հերքում։