Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնը, որը մասնակցել է 1986 թվականին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Արգենտինայի հետ պատմական խաղին (1:2), կիսվել է հիշողություններով, երբ Դիեգո Մարադոնան ձեռքով գոլ խփեց:
«Մարադոնան բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկն էր: Նա Արգենտինայի համար աշխարհի առաջնությունը նվաճեց միայնակ:Ես և Անգլիայի հավաքականի մի քանի խաղացող իսկապես նեղացած էինք նրանից: Պատահում է, որ խարդախություն ես անում կամ սխալ, ընդունիր դա և շարժվիր առաջ:
Այդ պատմությունից հետո տհաճ զգացողություներ մնացին, սակայն այժմ ամեն ինչ անցյալում է: Նա հեռացավ մեզանից և մենք պետք է գնահատենք նրա մեծությունը», նշել է Շիլթոնը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պիտեր Շիլթոն. Տհաճ զգացողությունն անցյալում է. Մարադոնան լավագույններից մեկն է պատմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.26 21:14



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
