Սամյուել Էտօ’O. Մոուրինյոն լավագույններից մեկն է, որ տեսել եմ ֆուտբոլում
«Ինտերի» նախկին հարձակվող Սամյուել Էտօ’O-ն անդրադարձել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Առաջին հերթին Ժոզե ընկեր է: Նա անկեղծ մարդ է, եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, երեսիդ ասում է: Մենք երկուսս էլ տաքարյուն ենք և իրար լավ էինք հասկանում:
Նա լավագույն մարդկանցից մեկն է, որին ես ֆուտբոլում հանդիպել եմ: Մարդիկ նրան վերագրում են վիճելի արարքներ, բայց դա սուտ է: Կյանքում և ֆուտբոլում կա կեղծավորություն, և շատերը դա գերադասում են ազնիվ մարդկանց:
Մոուրինյոն գագաթ է: Այլ բան է, որ նա հոգ է տանում միայն արդյունքի մասին: Այդպիսին է նա տեսնում ֆուտբոլը և այդ առումով նա համար մեկն է:
Մոուրինյոն հաղթող է և բնատուր առաջնորդ: Նա ճիշտ խոսքեր է ասում: Նա հզոր է», ասել է կամերունցին: