211652_close_icon

Վրաստան-Հայաստան սահմային գոտում երկրաշարժ է գրանցվել

views-count3404 դիտում article-date 10:23 26-11-2020
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

Նմանատիպ նյութեր