211652_close_icon
views-count3296 դիտում article-date 18:32 24-11-2020

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումները. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից [url=https://www.azatutyun.am/a/30966020.html]«Ազատության»[/url]-ը փոխանցեցին, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Մանրամասներն՝ [url=https://www.azatutyun.am/a/30966020.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր