2190 դիտում
11:56 21-07-2014
Լևոն Հայրապետյանի կալանքը պաշտպանական կողմը բողոքարկել է
Հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը բողոքարկվել է: Այս մասին ITARTASS-ին հայտնել է Լ. Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարկարյանը:
«Մենք Մոսկվայի Բասմանի դատարանին խնդրում ենք չեղյալ հայտարարել Հայրապետյանին կալանավորելու մասին որոշումը՝ որպես չհիմնավորված և անօրինական, և նրան նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց»,-ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբանը:
Սպասվում է, որ հուլիսի 24-ին հետաքննությունը հայազգի գործարարին պաշտոնական մեղադրանք կառաջադրի:
Ավելի վաղ Բասմանի դատարանը միջնորդությամբ Լ. Հայրապետյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Բացի այդ, գործի շրջանակներում կալանք է դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա,որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Լևոն Հայրապետյանին կասկածում են դրամական միջոցները վատնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացնելու մեջ: Վերջինս, սակայն, չի ընդունում իր մեղքը և հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ իրավապահները նրան ձերբակալել են հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
21:56 12-09-2014
Նոր մեղադրանք Լևոն Հայրապետյանի դեմ. կալանքը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը
Այս բաժնից
1207 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը