Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/Makar-ghambaryan/3451358?fbclid=IwAR0pQ8oDDj4GOKi57UqSh9k4aUhKUu0xgsK7WeP-9GqUWTKd6KMI5eVifO0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, դեռ հաստատում չկա»,- նշեց Ալթունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Մակար Ղամբարյանը նշանակվել է 2018 թվականի մայիսի 29-ին: