Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին՝ Ինգրիդա Շիմոնիտեին
Լիտվայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Ինգրիդա Շիմոնիտեին: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.lrt.lt/en/news-in-english/19/1283714/lithuanian-parliament-approves-simonyte-as-prime-minister]lrt.lt[/url]-ը:
Շիմոնիտեի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 10 պատգամավոր դեմ է քվեարկել, 41-ը` ձեռնպահ:
Վարչապետի պաշտոնում Շիմոնիտեն առաջադրվել է իշխող կոալիցիայի ՝ «Հայրենիքի միություն - Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ», «Ազատական շարժում» և «Ազատություն» կուսակցությունների կողմից:
2019-ին Շիմոնիտեն մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններին, բայց, 2-րդ փուլում, ստանալով ձայների 33%-ը, պարտվել է Գիտանաս Նաուսեդային: