211652_close_icon
views-count17225 դիտում article-date 20:22 06-11-2021

Ոստիկանները խուզարկել են ռեժիսոր, «Ֆիզգորոդոկի» պայքարի ակտիվիստ Սեդա Գրիգորյանի բնակարանը

Վավերագրող ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ոստիկանները խուզարկում են իր բնակարանը։

«Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի "պզիկ" (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։

նկուղի փորձաքննություն չեղավ
նկուղը չփնտրեցին
նկուղը չգտան

Նկուղի քրեական գործը քնեցնում են, բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։

Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։

Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ։

Ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ շարունակվում է»,– գրել է նա։

Նշենք, որ Սեդա Գրիգորյանը Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող «Ֆիզգորոդոկ»–ի թաղամաս կառուցվելիք բարձրահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր