211652_close_icon
views-count16060 դիտում article-date 22:22 23-11-2020

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/balayan/3450649]Tert.am[/url]-ի հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ: «Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։ Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,-ասաց Բալայանը։ Գաբրիել Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին:

Նմանատիպ նյութեր