2598 դիտում
22:09 23-11-2020
Նիկոլ Փաշինյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:
Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։
Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2163 դիտում
20:54 25-06-2021
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1177 դիտում
23:09 07-05-2024
Վերջին շրջանում այցեր եմ կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ․ ԲՏԱ նախարար
3750 դիտում
16:27 05-10-2020
Իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ողջ տարածարջանի համար. Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին
Այս բաժնից
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
910 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին