211652_close_icon
views-count1286 դիտում article-date 14:37 23-11-2020

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ: Ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը: Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին, ինչպես նաև արտահայտել իրենց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր