211652_close_icon
views-count1370 դիտում article-date 10:39 23-11-2020

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1400 մարդ․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 22-ին ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձնող ավտոբուսների հերթական շարասյունը: Այս մասին [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12326110@egNews]հայտնում է[/url] ՌԴ պաշտպանության նախարարությունը: Երևանից 34 ավտոբուս ուղևորվել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով ավելի քան 1400 մարդու: Շարասյան տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադարձնող ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները:

Նմանատիպ նյութեր