7555 դիտում
11:34 13-07-2018
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի աշխատակիցների՝ նախարարին ուղղված ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել
Հունիսի 12-ի կեսօրին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել Change.org կայքում՝ պահանջելով առողջապահության նախարարից դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը: Ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել, այն դեպքում, երբ նախաձեռնողները 500 ստորագրություն էին ակնկալում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցների նամակում ասվում է հետևյալը. «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:
Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»
Նմանատիպ նյութեր
5624 դիտում
22:48 23-11-2016
Աշխարհի ամենամեծ գերեզմանատունը գործում է 1400 տարուց ավելի, և այնտեղ ավելի քան 5 միլիոն մարդ է թաղված
2067 դիտում
10:39 22-01-2015
Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ. Ժամանակ.
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
757 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը