211652_close_icon
views-count5570 դիտում article-date 22:48 23-11-2016

Աշխարհի ամենամեծ գերեզմանատունը գործում է 1400 տարուց ավելի, և այնտեղ ավելի քան 5 միլիոն մարդ է թաղված

Վադի աս Սալամ վիթխարի շիիթական գերեզմանատունը գտնվում է Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիիթական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։ Վադի աս Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է։ Շիիթների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը։ Ըստ որոշ գիտնականների Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100-ի։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ։ Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մահմեդականներ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը, նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիիթներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ։ Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների։

Նմանատիպ նյութեր