ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել G20-ին չքայքայել մոլորակը փողի դիմաց
Մեծ Քսանի երկրների հակաճգնաժամային միջոցառումները պետք է նախատեսեն ածխաթթու գազի արտանետումների նվազեցում, հակառակ դեպքում սերունդներին կմնա քայքայված մոլորակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է [url=https://tass.ru/obschestvo/10069231]tass.ru[/url]-ն:
«Մենք ունենք բարոյական պատասխանատվություն երաշխավորել, որ տրիլիոնավոր դոլարները կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար, որը մենք վերցնում ենք ապագա սերունդներից, չպետք է վերածվեն ծանրաբեռնված մոլորակի համար պարտքերի ամբողջության»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Նրա կարծիքով՝ վերականգնումը պետք է նպաստի «մարդկության և բնության հաշտեցմանը»:
«Անհրաժեշտ է սահմանել ածխաթթու գազերի արտանետումների գինը, դադարել սուբսիդավորել բնածո էներգիայի աղբյուրները, ինչպես նաև ածխի հիմքով նոր էլեկտրակայանների կառուցումը»,- համոզված է ՄԱԿ-ի ղեկավարը:
«Ներդրումներ կատարեք հաստատուն ենթակառուցվածքներում, տեղափոխեք ածխաթթու գազերի վաճառքից ստացված հարկային բեռը հարկատուներից աղտոտող-ձեռնարկությունների վրա,- դիմել է նա G20-ի առաջնորդներին:- Սահմանեք պարտադիր ֆինանսական հաշվետվողականություն կլիմայական ռիսկեր ստեղծելու պարագայում, ինտեգրեք ածխաթթվային չեզոքություն հաստատելու խնդիրը բոլոր տնտեսական և հարկային ռազմավարություններում և որոշումներում»: