211652_close_icon

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը. Արցախի տեղեկատվական շտաբ

views-count2508 դիտում article-date 21:47 21-11-2020
Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք Ստեփանակերտում, 5 ընտանիք Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայասատանի Հանրապետության տարբեր բնակավայրեր»,-նշված է շտաբի հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր