211652_close_icon
views-count2087 դիտում article-date 14:08 21-11-2020

ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը․ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար, հաղորդում է [url=https://ria.ru/20201121/karabakh-1585656362.html?fbclid=IwAR0cQgJ85pqP_5IXJNu2yisyN_NJ_sIFcy4dPFRTAdGu6PUJhW5mp6OCKSY]ria.ru[/url]-ն։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Դուք արդեն նշեցիք մի շարք աշխատանքներ, որոնք կատարվում են այս տարածաշրջանում․ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև այժմ ակտիվ աշխատանք է տարվում գերիների և ձերբակալված անձանց փոխանակման հարցով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հարազատների և մերձավորների մոտ»,- ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն։

Նմանատիպ նյութեր