4624 դիտում
01:24 06-08-2014
Խաղաղության պահպանումը ռազմական գաղտնիք է . Վահե Ղազարյան
«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Մի պահ պատկերացնենք, որ առաջնագծում զինվոր ենք, մի քանի ամիս է, ինչ համալրել ենք ՀՀ ԶՈՒ շարքերը, եկել ենք Հայրենիքի առաջ պարտքը կատարելու: Ասկյարների և մեր խրամատի տարբերությունը 50 մետր է, այսինքն այնքան, որ քար նետելը ավելորդ ջանք չի պահանջում: Տեղյակ ենք, որ հակառակորդի զինանոցում բացի СВД-ներից ու АК-ներից կան նաև ռուսական այլ, ավելի խոշոր տրամաչափի զենքեր: Մութ է, հրամկազմը բացատրել է, որ անգամ աննշան ճրագը՝ ճոխություն է: Շնչառությունը պահած և զգոնությունը լարած մինչև լուսաբաց պետք է սպասենք ևս 7 ժամ:
Դույզն-ինչ թոթափվելու համար մտովի գնում ենք տուն, հիշում խաղաղ և անամպ օրերը, մանկական չարաճճիությունները, անգամ առաջին սերը: Սակայն մի աննշան շրխկոցի դեպքում անմիջապես վերադառնում ենք օջախից ՝ տեսողությունն ու լսողությունը լարած մթության մեջ փնտրելով ասկյարի շողքը(……
Ինչու եմ ասում: Չգիտեմ` ինչ զգացողություն ունեցաք, բայց նման հոգեվիճակի մեջ մտածները չեն ընդունում նույնիսկ ռազմահայրենասիրական ելևէջներով համեմված վերլուծություն, քանի որ շատ լավ պատկերացնում են, որ ցանկացած, անգամ չնչին անզգույշ արտահայտություն կարող է վնասել առաջին հերթին հենց այդ տղերքին: Խաղաղության պահպանումը ռազմական գաղտնիք է ու եթե դրան չենք տիրապետում, պետք է քիչ խոսենք ու շատ լսենք պաշտոնական լրատվությունը՝ աղոթելով, որ դրանք ավետիս լինեն: Փառք սահմանագծում անքուն գիշերներ անցկացնող ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ!!! Հավերժ փառք հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած մեր նահատակներին!!!»
Նմանատիպ նյութեր
26256 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
2279 դիտում
14:08 21-11-2020
ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը․ Շոյգու
1284 դիտում
14:16 26-03-2022
ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել խաղաղության պահպանումը․ ՀՅԴ
Այս բաժնից
496 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1306 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
784 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր