Մոլդովայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ուկրաինական [url=https://www.eurointegration.com.ua/rus/interview/2020/11/20/7116719/]Европейская Правда[/url]-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը։
Սանդուն նշել է, որ թերթին տված իր նախորդ հարցազրույցից (2016 թվական) ի վեր այդ հարցում դիրքորոշումը չի փոխվել։
«Ես այդ մասին ասել եմ, երբ վարչապետ էի, և վստահեցնում եմ, որ կխոսեմ ճիշտ նույն կերպ, երբ նախագահ դառնամ»,- հայտարարել է Սանդուն:
Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոլդովայի քաղաքացիներն այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հայացքների հետ։
Սանդուն նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Մերձդնեստրում հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ամբողջական դուրսբերման միջոցով։