211652_close_icon

Ճանաչենք մերօրյա հերոսներին. Նրա անթիվ սխրանքներից կնշեմ անգնահատելին ու ամենաթանկը իր կյանքը, արյունը, որ չխնայեց իր ազգի համար

views-count14683 դիտում article-date 21:55 20-11-2020
2001թ-ի հունիսի 4ին Հարությունյանների ընտանիքում ծնվեց Միակը, 3 քույրերի պարծանք եղբայրը։ Վառվեց տան լույսը' խինդով լցնելով տան ամեն անկյուն։ Ցնծում էր ընտանիքը... Անիծված 2020թ-ի հոկտեմբերի 24ին գուժեցին բոթը։ Տան ճրագը մարեց։ Ո՛չ, այն չմարեց։ Աստված այդ նույն ճրագը վառեց ջինջ ու անարատ երկնակամարում, որ ավելի վառ փայլեր ու մի ողջ ազգ գերեր իր փայլով, պարզությամբ... Հարությունյան Եփրեմ։ Տանկիստ։ Նրա անթիվ սխրանքներից կնշեմ անգնահատելին ու ամենաթանկը' իր կյանքը, արյունը, որ չխնայեց իր ազգի համար։ Հպարտ եմ, բայց չեմ զգում հպարտություն, որովհետև ցավն ու կսկիծը, դառնությունն ու կարոտը խեղդում են այն... Իմ անմահ հերոս, Իմ հավերժ զինվոր. Քեզ միշտ կսպասեմ Իմ երազներում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր