211652_close_icon
views-count1431 դիտում article-date 11:51 20-11-2020

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչի մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ «Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։ Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- գրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

La città di Pisa ha riconosciuto l'indipendenza della Repubblica dell'Artsakh. Il Consiglio Comunale di Pisa ha...

Posted by Ambasciata d'Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն on 2020 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր