211652_close_icon
views-count39749 դիտում article-date 18:05 19-11-2020

Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաև իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված. Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման և պաշտպանության հետ: Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային և զազրելի վերաբերմունքը, անբարո միջոցներով հետևողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետևանք չեղավ նրա առողջության համար: Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաև իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված, նորօրյա մեր բազմաթիվ հերոս տղաների նահատակությունը, որոնց համար սգում ենք բոլորս, և դա ևս մեծ հարված էր Մանվելի համար: Այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ...

Опубликовано ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Четверг, 19 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր