211652_close_icon
views-count43595 դիտում article-date 15:20 19-11-2020

Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց Փաշինյանը պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից. Սոլովյով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»: «Մի հարցում ունեմ Փաշինյանին. Փաշինյանը չի՞ հասկացել, որ պարտվել է պատերազմում և որ նրան փրկել է Ռուսաստանը: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում արցախցիներին իրենց տներ վերադարձնել, դա առայժմ ապահովում են մեր խաղաղապահները: Ինչպե՞ս է պատրաստվում վերականգնել Արցախի բնականոն կյանքը, եթե Արցախի մի մասը նա կորցրել է: Ինչպե՞ս է պատրաստվում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ խաղաղ գործընթացում ստիպված է լինելու խոսել Ալիևի հետ: Ինչպե՞ս է նա հիմա պատկերացնում այդ զրույցը՝ հաշվի առնելով, ինչպես էր նա ժամանակին թրոլինգի ենթարկում Ալիևին և ինչպես նա պատասխանեց Փաշինյանին: Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց նա պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից»,-ասել է Սոլովյովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր