1406 դիտում
14:32 19-11-2020
Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում, այլ հավատում է միայն երեկվա եղած-չեղածի մասին իրեն հասած կցկտուր հորինվածքներին ու արդեն մարտիրոսվածների վերաբերյալ արվող ուշացած փառաբանումներին: Ինչքան ուզում ես փաստերով ներկայացրու ապրող հերոսների կատարածը հաղթանակի ու պետականության կերտման գործում, միևնույն է, հայի այդ տեսակը նախընտրում է փառաբանել Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին կամ, եթե մեր ժամանակներից, ապա նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն… Հայի այդ տեսակն անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր, հենց ահաբեկիչների կրակոցից ընկավ, սկսեց փառաբանել որպես ՍՊԱՐԱՊԵՏ…
Ցավում եմ, որ հայի այդ տեսակի հիշածն ու «մեծարածը» կորսվածն է ու այն ամենը, ինչը ոչ թե թևավորում, բարձրացնում է եղածին ավելացնելու ներքին մղումը, այլ տանում է ունեցածը կորցնելու նոր ու ավելի աղետալի հանգրվանի…
Հ.Գ. Այսօր երկրային կյանքից հեռացավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը…»։
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
12:28 21-02-2021
«Շարունակում են անել այն, ինչն օտար է մտածող հայի գիտակցությանը». Սենոր Հասրաթյան
1663 դիտում
22:09 20-12-2021
Մտածող հայի համար, այս ամենը եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է․ Սենոր Հասրաթյան
1502 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից