35353 դիտում
18:22 17-11-2020
Հայաստանի ԶՈւ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի գրավումը․ Սեմյոն Պեգով
Հայաստանի ԶՈւ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր եւ միանշանակ կկանխեր Շուշիի գրավումը։ Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված։ Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են իրականացրել:
Արցախի Պաշտպանության բանակի եւ Հայաստանի բանակի միջեւ փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որեւէ կորպուս առաջ շարժվեր եւ փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում եւ ուղղակի պաշտպանում իրենց տները, եւ ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։
Բացարձակապես ակնհայտ է, որ եթե եւս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»,- շեշտել է նա
Նմանատիպ նյութեր
3090 դիտում
13:38 25-11-2020
«Այո՛, ես ասում և պնդում եմ՝ Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր». Սեմյոն Պեգով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը