1349 դիտում
15:12 17-11-2020
Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առցանց նիստին
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը:
«Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»