1552 դիտում
16:34 16-11-2020
Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, գրում է regnum.ru-ն։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սանդուին Մոլդովայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հուսով եմ՝ ձեր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացմանը։ Սա, անկասկած, կհամապատասխանի Ռուսաստանի ու Մոլդովայի ժողովուրդների բուն շահերին», - ընդգծել է ՌԴ նախագահը հեռագրում՝ նորընտիր նախագահին մաղթելով նաև հաջողություն, քաջառողջություն և բարեկեցություն։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/16/1170827/]Հիշեցնենք[/url], որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը: Հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%:
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
13:34 08-05-2017
Սթոլթենբերգը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Այս բաժնից
775 դիտում
21:57 01-01-2025
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության․ Թրեյսի
865 դիտում
21:19 01-01-2025
Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել, ոչ ոք չի տուժել
688 դիտում
20:47 01-01-2025
ԵՄ-ն կհաղթահարի ռուսական գազի մատակարարման դադարեցումը․ Եվրահանձնաժողով