slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արշակ Սադոյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հոժարակամ վայր դնել վարչապետի լիազորությունները
211652_close_icon

Արշակ Սադոյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հոժարակամ վայր դնել վարչապետի լիազորությունները

views-count15312 դիտում article-date 23:18 15-11-2020
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն Փաշինյան Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուրս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից: Երեք ղեկավարների կողմց հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն, որպես խաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանը ուղղված փաստաթուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն: Նկատի ունենալով թե այդ փաստաթղթի ստորագրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում: Իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ինչքան կարելի է շուտ այն մեղմել. Հաշվի առնելով նաև այն, որ խաղաղապահ ուժերը արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները. Եվ համոզված, որ Ձեր համար էլ ընդհանուրի շահը գերակա է և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք. Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարք եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով` 1. Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները. 2. Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ-ի պատգամավորներին և խնդրել նրանց չխոչընդոտել գործընթացին. 3. Հրապարակով հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնակամության պահպանման Դուք հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները: [b]Արշակ Սադոյան Հանրային խորհրդի անդամ[/b]

Նմանատիպ նյութեր