1748 դիտում
20:50 15-11-2020
Հանուն համահայկական այս ճգնաժամի հաղթահարման. Սիրիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը
Սիրիայի Հայ Դատի հանձնախմբումը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«10 Նոյեմբերին մեր ժողովուրդը կորսնցուց իր պատմական հայրենիքին մէկ մասը պարտութեան համաձայնագիրի մը ստորագրութեամբ։ ՀՀ վարչապետը ստորագրեց Արցախը հայաթափելու, անոր անկախ պետականութիւնը տապալելու եռակողմ համաձայնագիր մը, առանց նկատի առնելու երկրի սահամանադրական կարգն ու համահայկական կարեւորութիւն ներկայացնող այս հարցին շուրջ մեր ժողովուրդին կարծիքը։
Արցախի մեր ժողովուրդը տեղահան դարձաւ, հազարաւոր հայ նահատակներու արիւնով շաղախուած Արցախի հողերը, մշակութային մեր հսկայ ժառանգութիւնը այսօր թշնամիին յանձնուած են։ Այս համաձայնագիրով վտանգուած է նաեւ ամբողջ Հայաստանը։
Մեր ժողովուրդի տարիներու պայքարը նսեմացնող, արցախահայութեան իրաւունքները արհամարհող, Հայաստանի ու Արցախի ապահովութիւնը հարցականի տակ դնող այս համաձայնագիրին ստորագրումը մեծ ընդվզում յառաջացուց համայն հայութեան մօտ։
Այս կացութեան մէջ բեկումնային վիճակ յառաջացնելու եւ մեր խլուած իրաւունքները աստիճանաբար ձեռքբերելու համար յառաջիկայ օրերուն անհրաժեշտ են բանակցային ու դիւանագիտական բարդ ու բազմակողմանի աշխատանքներ, որոնց իրականացման համար մեր ժողովուրդը կարիքը ունի երկրի ազգային-քաղաքական մարտահրաւէրները դիմագրաւելու ունակութեամբ օժտուած նոր բանակցողի։
Հայաստանի Հանրապետութեան մէջ ծայր առած բողոքի ցոյցերը այս արդար պահանջները լոսարձակի տակ կը բերեն՝ դուրս գալու այս ծանր կացութենէն, որուն գլխաւոր պատասխանատուն Հայաստանի գործող իշխանութիւններն են։ Անոնց քաղաքական վարքագիծին հետեւանքով էր նաեւ, որ պատերազմէն այս պարտութեան համաձայնագիրով դուրս եկանք, կորսնցնելով Արցախի մեր պատմական տարածքները։
Կը միանանք Հայաստանի մեր հազարաւոր քոյրերու եւ եղբայրներու կոչին, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարումն ու իշխանութենէն անցնցում հեռացումը։
Կը պահանջենք նաեւ անյապաղ ազատ արձակել 11 եւ 12 Նոյեմբերին ապօրինաբար ձերբակալուած ընդդիմադիր կուսակցութիւններու ղեկավարներն ու ներկայացուցիչները եւ զերծ մնալ խօսքի ազատութիւնը կաշկանդող դրսեւորումներէ։
Կը հաւատանք, որ մեր ժողովուրդին միասնական ջանքերով կարելի պիտի ըլլայ յաղթահարել այս ծանր ճգնաժամը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
18:41 26-01-2014
Փարիզում մեկնարկել է Հայ դատի հանձնախմբի կազմակերպած հանրահավաքը. տեսանյութ
1120 դիտում
20:42 13-10-2014
Նախագահն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
1709 դիտում
16:15 20-02-2015
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար
Այս բաժնից
562 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
490 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը