Փարիզում մեկնարկել է Հայ դատի հանձնախմբի կազմակերպած հանրահավաքը. տեսանյութ
Ֆրանսուա Օլանդը մեկնում է Թուրքիա, սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է այդ երկիր վերջին քսաներկու տարիների ընթացքում: Ոչ Նիկոլա Սարկոզին, ոչ էլ Ժակ Շիրակը Թուրքիա չեն այցելել: Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը Օլանդի այցի առիթով ցույց է կազմակերպել Փարիզի կենտրոնում: Պահանջը հստակ է` Թուրքիայում բարձրացնել հայկական խնդիրները, բաց արտահայտվի Հայոց ցեղասպանության մասին, բացատրի, որ այն ժխտելը քրեականացնող օրինագիծը ներֆրանսիական գործ է:
Օլանդը Թուրքիայում նախատեսում է հանդիպել Հրանտ ԴԻնքի այրու հետ` մեղմելու համար ֆրանսահայերի բողոքը:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390743255]armnewstv.am [/url]