211652_close_icon
views-count12751 դիտում article-date 21:00 14-11-2020

Արմեն Աշոտյան. Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել։ Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, պետական եւ ՏԻՄ մարմիններում, կրթական հաստատություններում, գերատեսչություններում մարդկանց վախեցնելու, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ հանկարծ միտինգներին չգնան ու դավաճանության համար հրաժարականներ պահանջող գրառումներ չլայքեն։ Էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում։ Մեր զինվորականները պատերազմում թուրքից չեն վախեցել։ Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր