Ֆրանչեսկո Տոտի. «Ռեալը» պետք է ամոթից գետինը մտնի
Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին իր կարծիքն է հայտնել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի տեղափոխության վերաբերյալ` «Ռեալից» «Պորտու»:
«Դա խայտառակություն է, որ Կասիլյասը հեռացավ «Ռեալից»: Այդ թիմը ամոթից պետք է գետինը մտնի: Ես և Իկերը իրար շատ լավ ենք ճանաչում: Նա մեծագույն մարդ է և արտակարգ անձնավորություն:
Կասիլյասը «Ռեալի» սրբությունն ու խորհրդանիշն է», ասել է Տոտին: