4567 դիտում
12:14 13-11-2020
ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ
Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ներառված են զրահափոխադրիչներ, տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն, որոնք նախկինում Ռուսաստանից Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան: Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները երթ են իրականացրել Գորիսի, Սուսի, Կանաչ թալայի, Լիսագորի լեռնանցքի, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասային երթուղով և սկսել 4 դիտակետ տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում՝ 6 ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ:
Նշվում է, որ դրանց է վերապահված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքելու, այդ տեղեկատվությունը ժամանակին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, ինչպես նաև տարանցիկ երթևեկության անվտանգության պահպանման և խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործառույթը: Դա կնպաստի խաղաղ կյանքին և փախստականների վերադարձին արագ անցմանը:
Խաղաղապահ գործողության իրականացման տարածքում առաջադրանքներ կկատարեն նաև խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացումը, ավտոշարասյունների ուղեկցումը:
Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
20:45 06-10-2023
Փակվել են երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում
3026 դիտում
14:54 24-01-2014
Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով
Այս բաժնից
1054 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
949 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
988 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»