ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախյան հակամարտության հետևանքով տուժածներին
Եվրամիությունը մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։ Այս մասին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Գրում է [url=https://ria.ru/20201112/karabakh-1584392580.html?fbclid=IwAR0oKbVigsRjBEr4sPK2qiNbrvCa8pn01c1SpWVnI9mKlBTw2vPNsXJ799Q]ria.ru[/url]-ն։
«Գերագույն ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա աշխատել հակամարտության տևական խաղաղ կարգավորման ուղղությամբ ու կկանխի հետագա տառապանքները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը»,- ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ն արդեն իսկ մեկ միլիոն եվրո է հատկացրել հրատապ օգնության ցուցաբերման համար։