211652_close_icon
views-count14961 դիտում article-date 02:01 13-11-2020

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով: Գ. Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:

Նմանատիպ նյութեր