211652_close_icon
views-count3765 դիտում article-date 17:54 12-11-2020

Զեկուցագիր եմ ներկայացրել՝ ՊԵԿ-ում զբաղեցրածս պաշտոնից ազատվելու մասին․ որոշումս պայմանավորված է ՀՀ-ում և Արցախում ստեղծված ծանր դրությամբ․ քննիչ Աշոտ Սիմոնյան

Երկարատև մտորումներից հետո այսօր զեկուցագիր եմ ներկայացրել ՀՀ Պետական եկամուտների նախագահին՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում զբաղեցրածս պաշտոնից ազատվելու մասին։ Որոշումս պայմանավորված է մեր հայրենիք Հայաստանում և դրա անբաժանելի մաս կազմող Արցախում պայմանավորված ծանր դրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քննիչ Աշոտ Սիմոնյանը։ «Արդեն բավականաչափ երկար ժամանակ է,որ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, պետական գործունեությանս ընթացքում հանդիպել եմ բազում էական խնդիրների, որոնց մասին, բարձրաձայնելով և հստակ դիրքորոշում ունենալով կարողացել եմ հասնել դրանց որոշ մասին լուծմանը։ Ներկա իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները չեն հանդուրժում այլակարծություն, ապիկար կառավարման պատճառով սկուտեղի վրա մեր բոլորիս Հայրենիքը մատուցում են օտարին, օբյեկտիվորեն այլևս անհնար է հանդուրժել և շարունակել ծառայությունն ու աշխատանքը նրանց օրոք, քանզի գիտակցում եմ, որ ինքս, կամա թե ակամա, դառնալու եմ այս իշխանությունների հանցակիցը։ Աշխատանքային և ծառայողական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել անձնական կամ այլ շահով, մշտապես ծառայել եմ պետական ու ազգային շահին։ Հիմա էլ, ստորադասելով անձնական բարօրությունս, վստահ եմ, որ որոշմանս համար երբեք չեմ զղջալու։ Մենք թուրքին հայորդիների արյամբ ու քրտինքով պահված նվիրելու Հայրենիք ու հող չունենք։ Կոչս է՝ պայքարե՛ք հանուն իրապես Ազատ, Արդար ու Միասնական Հայաստանի ու Արցախի։ Պատիվ ունեմ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր