211652_close_icon
views-count1862 դիտում article-date 16:20 12-11-2020

«Վիվառո» ընկերությունը որևէ առնչություն չունի քաղաքականության հետ. պարզաբանում

Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցրել է Վիվառոյի տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։ Մեր ընկերությունը, որպես Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների որորտի առաջատար, որևէ առնչություն չունի քաղաքականության հետ։ Նույնկերպ են նաև մեր տնօրենի մոտեցումները։ Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման, իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության եւ պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։ Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելոու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա։ [b] ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵՎՈՅԱՆ Հանրային կապերի պատասխանատու[/b]

Նմանատիպ նյութեր