211652_close_icon
views-count11934 դիտում article-date 22:05 01-03-2020

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ. պարզաբանում

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ «Մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը, որպես նվիրատվություն, փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։ Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,- գրված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր