Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում ներգրավվելու թուրքական նկրտումներին։
Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով, հայտնում է ТАСС-ը։
«Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում»,- ընդգծել է Լավրովը: