Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Lexus և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել ու, եթե տեղի ճանշինը ժամանակին աշխատեր, ապա վթարը տեղի չէր ունենա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են ЗИЛ 130-ն ու Lexus-ը. վերջինս կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.12 13:11



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
