Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումները տեղի չեն ունենա
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ տեղի չեն ունենա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները պետք է տեղի ունենային Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Հաշվի առնելով Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուս վարակվածների մեծ քանակը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը չի մեկնի Կիպրոս: ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին: