«Ատլետիկո»-ի մասնակցությամբ հանդիպումները Հայաստանում չեն ցուցադրվի
[url=https://shamshyan.com/hy/article/140222133451/]Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղացողները Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Օսասունա»-ի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր են խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով` ի հիշատակ «Խոջալուի զոհերի»:[/url] Այդ կապակցությամբ Հայաստանում Իսպանիայի առաջնության հանդիպումները հեռարձակող «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
««Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ չի ցուցադրի Իսպանիայի առաջնության Մադրիդի «Ատլետիկո»-ի մասնակցությամբ կայանալիք առաջիկա երկու հանդիպումները: «Օսասունա» - «Ատլետիկո» և «Ատլետիկո» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումները չհեռարձակելու պատճառը ադրբեջանական իշխանությունների կողմից պատմության խեղաթյուրումը շարունակելու, ամեն գնով դրա քարոզումն իրականացնելու գործընթացն է»: