211652_close_icon
views-count1149 դիտում article-date 14:36 11-11-2020

Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ. դեռ ժամանակ ունենք. Արթուր Վանեցյան. tert.am

Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ: Դեռ ժամանակ ունենք: Այս մասին այսօր «Ազատության» հրապարակի հարակից տարածքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դիմելով հավաքվածներին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Vanecyan/3439851?fbclid=IwAR3b8CvsLsKH-xwZjglTV4p6f6lorVLhr_bor--2hrfX0Z6886VXBUNZvGk]Tert.am[/url]-ը։ «Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, մեր երկրի ապագան: Հավատացեք ժողովուրդ, դա միայն Արցախի հարցը չէ, կամաց-կամաց թուրքը գալու է, մտնի Երևան, մտնելու է մեր տուն, մենք կորցնելու ենք մեր ազգային նկարագիրը: Այն, ինը կատարվում է այսօր Հայաստանում, ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել: Մանիպուլյացիաների և մնացած կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը խանգարեց մեզ կանխել այն աղետալի զարգացումները, որոնք տեղի ունեցան, բայց դեռ ժամանակ ունենք»,- ասաց Արթուր Վանեցյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Vanecyan/3439851?fbclid=IwAR3b8CvsLsKH-xwZjglTV4p6f6lorVLhr_bor--2hrfX0Z6886VXBUNZvGk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր